Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի.Վրաստանը ԱԳ նոր նախարար ունի
Նմանատիպ
Վրաստանի վարչապետը նոր արտգործնախարար է նշանակել: Երկրի թիվ մեկ դիվանագետի պաշտոնը կզբաղեցնի նախկին նախարարի առաջին տեղակալ Թամար Բերուչաշվիլին: Այս մասին երեքշաբթի օրը կայացած բրիֆինգի ժամանակ նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Բերուչաշվիլին երկար տարիների ընթացքում աշխատել է Վարստանի ԱԳՆ-ում: Ավելի վաղ նա աշխատել է որպես Եվրաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ:
«Տիկին Թամարան հստակ գիտի՝ ինչ Է հարկավոր անել արտաքին քաղաքականության ոլորտում, հստակ գիտի՝ ինչ մարտահրավերների առջև Է այսօր կանգնած երկիրը եւ ինչպես կարելի Է արդյունավետորեն շարունակել այն քաղաքականությունը, որը վարում Է մեր երկիրը»,-հայտարարել Է Գարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ նոր նախարարը հանդիսանում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցության ընգծված կողմնակից:
«Դեպի Եվրոպա մեր ձգտումները կասկածի տակ չի դրվում, և ես համոզված եմ, որ Բերուչաշվիլիի պրոֆեսիոնալիզմը մեզ թույլ կտա հաստատուն քայլեր կատարել այդ ուղղությամբ: Հատկապես, որ նա 22 տարի է աշխատում է Վրաստանի՝ ԵՄ-ի անդամակցության ուղղությամբ»,- հայտարարել է նա:
Նոր նախարարը ԵՄ-ի անդամակցությունը անվանել է Վրաստանի համար էքզիստենցիալ որոշում և խոսք է տվել, որ մաքսիմում ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ:
«Ես ուրախ եմ, որ այժմ հնարավորություն ունեմ ծառայելու երկրի եվրոպական և եվրատլանտյան գերակայություններին: Ես հավատում եմ, որ Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի»,- հայտարարել է Բերուչաշվիլին մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ հանրապետության արտաքին քաղաքականությունը կմնա անփոփոխ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում