Երևանը անտեսել է էթիկական չափանիշները․ Զախարովա

Երևանը անտեսել է էթիկական չափանիշները․ Զախարովա

Հերթական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Երևանը անտեսել է էթիկական չափանիշները՝ առանց նրանց համաձայնության հրապարակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը և պետությունների ղեկավարների նամակագրությունը:

Հիշեցնենք, որ օրերս Կառավարությունը հրապարակել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը։

Զախարովան, խոսելով ԵՄ-ի կողմից Երևանին ուղղված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչի մասին, ասել է, որ եվրոպացիներն իրենք իրենց բացահայտել են։

Ռուս դիվանագետը Կայա Կալասին և Մարթա Կոսին անվանել է «բրյուսելյան վամպիրներ», որոնք «մոտենում են նորմալ մարդկանց և առաջարկում են կծել նրանց, որպեսզի նրանք դառնան իրենց նման»:

«Այս հայտարարությունը ապացուցում է, որ ԵՄ-ի միակ նպատակը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները փչացնելն է: Նրանք արդեն դա չեն ել թաքցնում: Ի՞նչ վնաս են տեսել հայ սպառողները ռուս-հայական էներգետիկ համագործակցությունից: Ոչ մի»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում