Ադրբեջանի պետական դրոշները աղբի մեքենայով են տեղափոխում (տեսանյութ)
12/11/2014 11:24
Նմանատիպ
Բաքվի քաղաքային իշխանությունները հրահանգել են քաղաքային լույսերի սյուներից հավաքել Ադրբեջանի պետական դրոշները, որոնք կախվել էին դրոշի օրվա կապակցությամբ:
Սակայն անցորդներին զայրացրել է այն հանգամանքը, որ աշխատակիցները դրոշները հավաքել էին տրակտորի օգնությամբ: Խնդիրը ոչ թե մեքենայի մակնիշն է, այլ այն հանգամանքը, որ այդ տրակտորով սովորաբար աղբ են հավաքում:
Քաղաքացիներն անընդւոնելի են համարում պետական սիմվոլն ու աղբը նույն մեքենայով փոխադրելու հանգամանքը:
Ի պատասխան բողոքների, աշխատակիցները նշել են, որ դրոշները հավաքելու համար իրենց հատուկ մեքենա չեն տրամադրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում