Իրանը փորձարկել է սեփական մշակման ռադիոտեղորոշիչ համակարգը

Իրանը փորձարկել է սեփական մշակման ռադիոտեղորոշիչ համակարգը

Իրանը ներկայացրել և հաջողությամբ փորձարկել Է սեփական մշակման «Սեպեխր» («Երկինք») նոր ռադիոտեղորոշիչ համակարգը, որը կարող Է տարբեր թիրախների հետևել ավելի քան 2,5 հազար կիլոմետր հեռավորության վրա:

«Սեպեխր» ռադիոտեղորոշիչ համակարգի գործողության գոտին ընդգրկում Է ավելի քան 2,5 հազար կիլոմետր, այն կարող Է բացահայտել թիրախներ, որոնք օգտագործում են սթելս-տեխնոլոգիաներ, ինչպես նաև միկրոանօդաչուներ ցածր, միջին և մեծ բարձրություններում, ինչպես նաև հեշտությամբ հայտնաբերել և հետևել բալիստիկ, կիսաբալիստիկ (որոշակի հատվածում կառավարվող) և թևավոր հրթիռների»,- հայտարարել Է Խաթամ ալ Անբիայի հակաօդային պաշտպանության բազայի հրամանատար բրիգադային գեներալ Շաքրուք Շահրամը, որի խոսքը մեջբերել Է FarsNews գործակալությունը:

Անցյալ տարի Իրանը ներկայացրել Էր ծովային բազավորման «Ասր» («Դարաշրջան») ռադիոտեղորոշիչ համակարգը, որը կարող Է միաժամանակ հետևել շուրջ 100 թիրախների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում