Քրդական ուժերը ԻՊ-ից ազատագրել են Քոբանիի հարավային մի քանի հատվածներ

Քրդական ուժերը ԻՊ-ից ազատագրել են Քոբանիի հարավային մի քանի հատվածներ

Քրդական ուժերը Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական դեմ թեժ պայքարի արդյունքում վերահսկողություն են հաստատել քաղաքի հարավային հատվածում մի քանի փողոցների և շինությունների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, քաղաքի հարավային հատվածում արդեն մի քանի օր թեժ բախումներ են ընթանում: Մյուս կողմից, Քոբանիի բնակիչների խոսքով, «Իսլամական պետությունը» շարունակում է իր հարձակումները և բնակիչների վտարումը:

Լուրեր են շրջանառվում, որ Թուրքիայի «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը օժանդակումէ ԻՊ-ին:

Միջազգային դաշինքի օդանավերը նախորդ գիշերվա ընթացքում 3 հարված են ուղղել Քոբանիի հարավ-արևելքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:

Քրդական Քոբանի քաղաքի վրա ԻՊ-ն հարձակում է գործել սեպտեմբերի 16-ին: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է վերահսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի են դիմել դեպի Թուրքիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում