Չեզոք գոտում վիրավորված ադրբեջանցի զինվորի դիակ է հայտնաբերվել

Երեկ հայտնաբերվել է չեզոք գոտում վիրավորված ադրբեջանցի զինվորի դիակը։ Այս մասին տեղեկացնում է «Razm.info» պորտալը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին:

Սպանվածը Տերտերի շրջանի Սեյդիմլի գյուղի բնակիչ 21-ամյա Օրուջև Էլչին Ռագուֆ օղլին է։

Ադրբեջանական կողմի վարկածով՝ զինծառայողը վիրավորվել էր Թովուզի ուղղությամբ «հայկական կողմի գնդակոծությունների» հետեւանքով, սակայն Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ հրադադարի խախտման դեպք չի արձանագրվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում