Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի առաջընթացից

Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի առաջընթացից

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը, հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց:

Էրդողանը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ: Զրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում առևտրի ոլորտում: Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։

Էրդողանը մասնավորապես գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ և ընդգծել Թուրքիայի աջակցությունն այդ գործընթացին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում