«Ուկրաինա. մեկ տարի անց». ելույթ-դասախոսություն Վաշինգտոնում

«Ուկրաինա. մեկ տարի անց». ելույթ-դասախոսություն Վաշինգտոնում

2014թ. նոյեմբերի 8-ին Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը ելույթ-դասախոսություն է ունեցել «Kościuszko» կենտրոնի 7-րդ տարեկան կոնֆերանսին, որը տեղի էր ունենում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում (IWP):

Խլղաթյանի «Ուկրաինա. մեկ տարի անց» թեմայով դասախոսությունը համապարփակ բնութագիր է տվել հակամարտության բազում կողմերի, այդ թվում` Կիևում նոր կառավարության, ապստամբների, Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի վերաբերյալ: Քննարկվել են նաև տեղահանված մեծաթիվ ուկրաինացերին և զինված հակամարտության սկզբից ի վեր Դոնբասում սպանված ավելի քան 4 հազար մարդանց առնչվող հարցերին:

Խլղաթյանը նշել է, որ ուկրաինական իրավիճակը չի կարգավորվի, մինչև որ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը չկարողանան համաձայնել Ուկրաինայի համար «նորմալի» իմաստի շուրջ: Կրեմլը հստակ ընդգծել է, որ Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի միացումը ՆԱՏՕ-ին: Արևմուտքը կցանկանար տեսնել Ուկրաինային եվրոատլանտյան համայնքի կազմում և Մոսկվայի առանցքից դուրս: ԵՄ-ն Ուկրաինայում ներկայիս ճգնաժամի համար մեծ պատասխանատվություն է կրում: Մի կողմից, նրանք խրախուսեցին Մայդանի ցուցարարներին և խոստացան աջակցել նրանց, իսկ մյուս կողմից` նրանք մերժեցին Կիևին ֆինանսական աջակցություն, որի շնորհիվ Պորոշենկոյի ղեկավարած կառավարությունը կարող էր փորձել կայունացնել վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Ըստ բանախոսի` Ուկրաինայի համար լավագույն իրավիճակն է` հանդիսանալ անցումային երկիր Ռուսաստանի և ԵՄ-ի համար` պահպանելով չեզոքության խիստ քաղաքականություն` նման Շվեյցարիայի դերին: Այդուամենայնիվ, քանի որ ապստամբները չեն վերահսկում աշխարհագրորեն բարենպաստ շրջան, որտեղ նրանք կարող են կառուցել փոքրիկ հանրապետություն Կիևից անկախ, պատերազմն արևելքում կրկին կբռնկվի. ապստամբները փորձում են ավելի շատ տարածքներ վերցնել, ներառյալ ռազմավարական նավահանգիստները, դիցուք` Մարիուպոլը: Ավելին, քանի որ Մայդանը հանգեցրել է օլիգարխների մի շարքը մյուսով փոխարինելուն, իրական բարեփոխում և առաջընթաց չի հաջողվի սկսել:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահը եզրափակել է ելույթը 3 կանխատեսումներով.

1)​ Կառավարությունը Կիևում տեղի կտա նախագահ Պորոշենկոյի կլանի և վարչապետ Յացենյուկի միջև ներքին պայքարին,

2)​ Արևելյան և արևմտյան ուկրաինացիների միջև հոգեբանական բաժանումը կբյուրեղացվի,

3)​ Տնտեսությունը չի բարելավվի` հանգեցնելով Կիևում իշխող վարչակարգի նկատմամբ հետագա լարվածության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում