Գործ ունենք հերթական շինծու մեղադրանքի և քաղաքական հալածանքի հետ․ Դանիելյան

Գործ ունենք հերթական շինծու մեղադրանքի և քաղաքական հալածանքի հետ․ Դանիելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Պատուհասը հերթական հրահանգ է իջեցրել «ձև գտնելու» և ձերբակալելու «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին։

Գործ ունենք հերթական շինծու մեղադրանքի և քաղաքական հալածանքի հետ։

Օրվա բռնապետական ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում մինչև ընտրությունները ազատությունից զրկելու այն անձանց, ովքեր չեն համաձայնում այս ապաշնորհ ու հայրենադավ քաղաքականությանը։

Մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության արդար պահանջին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում