Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 1 միլիոն 627 հազարի

Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 1 միլիոն 627 հազարի

Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների թիվը հասել է 1 միլիոն 627 հազարի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանը՝ նշելով, որ 224 հազարը բնակվում են փախստականների ճամբարում: Թուրքիայիում կան ավելի քան 20 ճամբարներ և սիրիացի փախստականներով բնակեցված գյուղեր:

Համաձայն տեղեկությունների՝ վերջին 2 ամիսներին սիրիական Քոբանի քաղաքի մոտ 190 հազար բանկիչ հատել են Թուրքիայի սահմանը: Քոբանիի բնակիչներից 857 մարդ Իսլամական պետության հետ բախումների ժամանակ վիրավորվել էր և բուժման նպատակով տեղափոխվել Թուրքիա:

Սիրիայում 2011 թվականից սկսված ճգնաժամից հետո մեծ թվով սիրիացիներ լքել են երկիրը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում