Փաստերի հիշեցում․ քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում․ Էդուարդ Շարմազանով

Փաստերի հիշեցում․ քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Փաստերի հիշեցում…

Ուղիղ երեք տարի առաջ, 2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է, որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին, Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։ Այս ամենը հրապարակային արձանագրել է նույնիսկ Ադրբեջանի ղեկավարը։ Սա է եղել հայանպաստ բանակցությունը,ո չ թե նիկոլիզմի բանակցածը՝ կատարել Ադրբեջանի պահանջները։

Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում