Հակառակորդը մեկ օրում հրադադարը խախտել է շուրջ 250 անգամ

Հակառակորդը մեկ օրում հրադադարը խախտել է շուրջ 250 անգամ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում հոկտեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՌՕՈւ «ՄԻ-24» ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված` իրադրությունն առաջնագծում լարվել է: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, մասնավորապես, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում