Ուկրաինայում «Բոինգ»-ի կործանման միջազգային հետաքննությունը երկարացվել է մինչեւ 2015 թվականի օգոստոս

Ուկրաինայում «Բոինգ»-ի կործանման միջազգային հետաքննությունը երկարացվել է մինչեւ 2015 թվականի օգոստոս

Ուկրաինայի արեւելքում մալազիական «Բոինգ-777»-ի կործանումը հետաքննող միացյալ խմբում ներկայացված երկրները պայմանավորվել են այդ աշխատանքը երկարացնել մինչեւ 2015 թվականի օգոստոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Ավստրալիայի արդարադատության նախարար Մայքլ Կինանը:

«MH17 ինքնաթիռի կործանման հետաքննությամբ զբաղվող միացյալ խմբի անդամ երկրները համաձայնել են այդ աշխատանքի իրականացման ժամկետը երկարացնել եւս ինն ամսով»,- ասված է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նա հիշեցրել Է, որ այդ խմբի մեջ մտնում են Նիդեռլանդները, Ուկրաինան, Ավստրալիան, Բելգիան, ինչպես նաեւ միաջազգային այլ գործընկերներ, ներառյալ Մալազիան:

Ավստրալացի նախարարն արձանագրել Է, որ օդանավի կործանման վայրի իրադրությունը չի նպաստում արդյունավետ հետաքննություն անցկացնելուն: «Այնտեղ անվտանգության հետ կապված իրադրությունն անկայուն Է մնում»,- հավելել Է նա:

Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում Էր Ամստերդամ-Քուալա Լումպուր չվերթը, 2014 թվականի հուլիսի 17-ին աղետի Է ենթարկվել Ուկրանիայի Դոնեցկի մարզում: Օդանավում եղած 283 ուղեւորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում