Մինչ երեկո ՊՆ-ն հանդես կգա հայտարարությամբ

Մինչ երեկո ՊՆ-ն հանդես կգա հայտարարությամբ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայկական ուղղաթիռի խոցման միջադեպի շուրջ ավելորդ ենթադրություններ պետք չեն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ կարճատև զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Փոխնախարարը հրաժարվեց հարցերի պատասխանել, միայն ընդգծեց, որ մինչ երեկո ՊՆ-ն հանդես կգա հայտարար ությամբ:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը առաջնագծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մահացած մյուս երկու զինծառայո ղներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չիեղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչարել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում