ԵԱՀԿ գործող նախագահը ևս դատապարտել է Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցումը
Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը խոր մտահոգություն է հայտնել առաջնա գծում ուղղաթիռի խոցման առնչությամբ: ԵԱՀԿ պաշտոնական կայքում տարածած հաղորդագրութայն մեջ նա կոչով դիմում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` անել հնարավորը` բացառելու նման միջադեպերը և հարգելու հրադադարի ռեժիմը:
Բուրկհալտերը հատկապես ցավալի է համարել, որ տարվա ընթացքում բռնության մի քանի ալիք հանգեցրել է աննախադեպ թվով զոհերի: Հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը և նախկինում ստանձնած հանձնառությունների նկատմամբ խոր հարգանքը պարտադիր են հակամարտության կարգավորման համաձայնության և անհրաժեշտ վստահության մակարդակի ապահովման համար:
Հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ` նոյեմբերի 12-ի հայտարարությանը` Բուրկհալտերը երախտագիտություն է հայտնել օգոստոսին Սոչիի գագաթնաժողովից (Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպում) հետո բարձր մակարդակի շփումների ինտենսիվացման առնչությամբ: Օգոստոսին Սոչիի գագաթնաժողովից (Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպում) հետո բարձր մակարդակի շփումների ինտենսիվացման առնչությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում