Կայացել է Ալիև-Ռոուհանի հանդիպումը

Կայացել է Ալիև-Ռոուհանի հանդիպումը

Իրանի նախագահ Հասան Ռոուահնին, ով նոյեմբերի 12-ից պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Բանակցությունների ավարտից հետո  տեղի ուենցած ճեպարզույցի ժամանակ Ալիևը նշել է, որ ստորագրված փաստաթղթերը, կարծիքների փոխանակումը և բիզնես-ֆորումն ամրապնդում են երկկողմ հարաբերությունները:

Նրա խոսքով, Ադրբեջանի և Իրանի միջև հիանալաի քաղաքական կապեր են, մշտական հաղորդակցությունը, երկկողմ այցելությունները, միջազգային կազմակերպություններում աջակցությունը դրա վառ վկայությունն է.

«Մենք միշտ զգում ենք Իրանի աջակցությունը Ադրբեջանի համար ամենակարևոր խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի լուծման ժամանակ: Իրանի տեսակետը հիմնվում է միջազգային իրավունքի և արդարության վրա»,- կարծում է Ալիևը:

Անդրադառնալով տնտեսությանը՝ Ալիևն ասաց, որ քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության հիմանահարցերը

«Հսկայական հնարավորություններ կան, նավթի և գազի, էլեկտրոէներգիայի, գազային փոխանակման ոլորտում: Մի քանի ծրագրեր արդեն իրականացվում են: Սպասվում է նաև այլ ծրագրերի իրականացում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ կասպյան համաժողովում ընդունվել են կարևորագույն որոշումներ:

Իր պատասխան խոսքում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին շեշտադրեց երկու երկրների կրոնական և մշակութային ընդհանրությունների վրա և կոչ արեց հենց այդ ոլորտներում երկու երկրների հետագա մերձեցմանը:

Իրանի համար Ադրբեջանը Եվրոպա դուրս գալու հնարավորություն է և հարկ է, որ հասնել Գազվին-Ռեշտ, Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհների միացմանը, որպեսզի այդ միջանցքներով Իրանը հանարվորություն ուենա դուրս գալու Սև ծով, Եվրոպա և Ռուսաստան:

Նա արտահայտվել է Կասպիցում համագործակցության զարգացման, վիզային ռեժիմի դյուրացման օգտին: Անդրադառանոլվ տարածաշրջանային իրավիճակին՝ Ռոուհանին անըդնունելի է համարել այլ երկների միջամտությունը տարածաշրջանային հարցերին:

«Մենք՝ երկու նախագահներս, առանձնազրույցի ժամանակ ասել ենք միմյանց, որ չենք թողնի, որպեսզի ինչ-որ կողմնակի ուժեր տարաձայնություններ մտցնեն մեր հարաբերություններում, որ ինչ-որ խմբավորում, կուսակցությունը, միությունը հարված հասցնի մեր հարաբերություններին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում