Մեղավորներին ապաշխարության կանչելու հոգենորոգ կարգ կկատարվի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ եկեղեցում

Մեղավորներին ապաշխարության կանչելու հոգենորոգ կարգ կկատարվի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ եկեղեցում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում սկսվել է Մեծ Պահքը՝ մեծ ճանապարհորդություն, որի նպատակակետն է Մեծ տոնը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությունը։

Այս ճանապարհորդության մեջ մտնելուց առաջ պետք է պատրաստվել։

Օրացույցի մեջ առաջին չորեքշաբթի օրվա համար Տոնացույցն ունի հետևյալ ցուցումը. «Այսօր սկիզբն արա կատարել զկարգ Ապաշխարութեան», ուստի Արագածոտնի թեմը հրավիրում է բոլորին մասնակցելու «Մեղավորներին ապաշխարության կանչելու» հոգենորոգ կարգին։

Կարգը կկատարվի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ եկեղեցում, սկիզբը՝ ժամը 19։00։

Հետևեք մեզ նաև Telegram-ում