Լեյբորիստները պնդում են, որ Իվանիշվիլին Վրաստանը տանում Է Եվրասիական միություն

Լեյբորիստները պնդում են, որ Իվանիշվիլին Վրաստանը տանում Է Եվրասիական միություն

Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը պնդում Է, որ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Ղազախստան այցի ընթացքում կնքվել Է ինչ-որ համաձայնագիր, որի արդյունքում Ռուսաստանը կտիրանա Վրաստանի Էներգետիկայի բնագավառին, ինչը կդառնա Եվրասիական միություն երկրի մտնելու սկիզբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Վրաստանի վարչապետը, որը Ղազախստան Է ժամանել նոյեմբերի 12-ին, հանդիպում Է ունեցել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ իր ղազախ պաշտոնակից Քարիմ Մասիմովի հետ: Վրաստանի կառավարությունը տեղեկատվություն չի տարածել որեւԷ համաձայնագրի կնքման վերաբերյալ:

«Վարչապետ Ղարիբաշվիլին երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ Ղազախստանի մայրաքաղաքում՝ Աստանայում, համաձայնագիր Է կնքել, որի համաձայն՝ Վրաստանը վերստին հայտնվում Է Ռուսաստանի «Գազպրոմ» պետական ընկերության ազդեցության տակ: Դա գազի սակագնի թանկացում կառաջացնի սպառողների համար, Էներգետիկայի ոլորտը կընկնի Ռուսաստանի ձեռքը եւ կդառնա երկրի՝ Եվրասիական միություն մտնելու սկիզբը»,-նոյեմբերի 13-ին հայտարարել Է կուսակցության քաղաքական քարտուղար Գեորգի Գուգավան:

Դրա հետ մեկտեղ նա պահանջել Է, որ Վրաստանի իշխանությունները հրապարակեն այն համաձայնագրի բովանդակությունը, որը, նրա խոսքով, ստորագրվել Է նախօրյակին:

Գուգավայի խոսքով՝ «իրականում Վրաստանը կառավարում Է «Գազպրոմ»-ի փայատեր Բիձինա Իվանիշվիլին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում