Վարչապետն այցելել է «Հայացք ապագային-2014» ցուցահանդես
13/11/2014 18:45

Նմանատիպ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի պետական համալսարանում բացված «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջել է իրենց աշխատանքները ներկայացրած երիտասարդական 70 կազմակերպությունների տաղավարներով, ծանոթացել նրանց գործունեության արդյունքներին:
Երիտասարդական էքսպոն հնարավորություն է ընձեռում հասարակական կազմակերպություններին ստեղծել նոր կապեր, իրենց աշխատանքներում ներգրավել նոր ուսանող-կամավորների: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհի մրցույթին կազմակերպությունները կկարողանան տեղում մշակել և ներկայացնել նոր ծրագրեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում