Դատավորը թույլատրեց, որ Մկրտիչ Սրբազանն ատամնաբուժարան այցելի

Դատավորը թույլատրեց, որ Մկրտիչ Սրբազանն ատամնաբուժարան այցելի

Այսօր մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը։

Մկրտիչ Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ մեղադրող կողմը դիտավորյալ կեպով արդարացնող ապացույցները չի ներառում գործի նյութերի մեջ։

Փաստաբան Սարգսյանը հարց բարձրացրել՝ պաշտպանության կողմը իրավունք կունենա՞ մեղադրանքի կողմի փոխարեն որոշի, թե որոնք են մեղադրանքի ապացույցները։

«Մկրտիչ Սրբազանն ընտրել է պաշպաններ, որոնք ունեն կոնկրետ մարտավարություն ու այս անձինք պետք է որոշեն պաշտպանությունը։ Մենք գտնում ենք, որ կոնկրետ քահանաների ցուցմունքներ արդարացնող բնույթ ունեն, բայց չի կցվել գործին»,- ընդգծել է Սարգսյանը։

Թաստաբան Արա Զոհրաբյանը միջնորդել է Մկրտիչ Սրբազանին թույլատրել ամեն կիրակի, ինչպես նաև յուրաքանչյուր եկեղեցական տոներին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն, իր բնակության վայրում գտնվող եկեղեցում մասնակցել Սուրբ և Անմահ պատարագի։

Փաստաբանը միջնորդել է նաև, որ Սրբազանի եղբոր կնոջը՝ Աստղիկ Պռոշյանին, ինչպես նաև եղբոր երեխաներին թույլատրել շփվել Սրբազանի հետ։

Սրբազան Հայրն ատամները բուժելու կարիք ունի. փաստաբանը միջնորդել է Սրբազանին թույլատրել փետրվարի 27-ին ու մարտի 2-ին՝ ժամը 15։00-ից 18։00-ն այցելել Էջմիածնում գտնվող ատամնաբուժարան։

Դատավոր Դաբաղյանը որոշեց թույլատրել, որ Սրբազան Հայրը ատամնաբուժարան այցելի, մյուս միջնորդությունների մասով որոշումներն ավելի ուշ կկայացնի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում