ԱՆ նոտարական համակարգի շնորհիվ կանխվել է միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառության դեպք

ԱՆ նոտարական համակարգի շնորհիվ կանխվել է միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառության դեպք

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող նոտարական համակարգի շնորհիվ վերջերս կանխվել է միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառության դեպք, որը կարող էր հանգեցնել առանձնապես խոշոր չափերի գույքի կորստի Իրանի Իսլամական Հանրապետությունում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Դոնեցկ քաղաքի նոտարի կողմից «վավերացված» կեղծ լիազորագրով փորձ է արվել լիազորագիրը թարգմանել Հայաստանի Հանրապետությունում` հետագայում նպատակ ունենալով այն օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող բարձրարժեք անշարժ գույքը վաճառելու համար:

Խարդախության փորձը Հայաստանի Հանրապետությունում կանխվել է: Դեպքը ևս մեկ անգամ ապացուցել է, որ նոտարական համակարգի շնորհիվ կանխվել և կանխվում են հանցագործություններ` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ երկրի ահմաններից դուրս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում