Իրանում սկսվել է զանգվածային ուսանողական բողոքի ցույցերի նոր փուլ
23/02/2026 10:47
Կարդացեք նաև
Իրանում սկսվել է զանգվածային ուսանողական բողոքի ցույցերի նոր փուլ՝ նվիրված հունվարյան ակցիաների ժամանակ զոհվածների հիշատակի քառասունքին։ Այս մասին իր կայքում հայտնել է Իրանի դիմադրության ազգային խորհուրդը (NCRI)։
Հաղորդագրությունից հետևում է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Մեշհեդ, Սպահան և Շիրազ քաղաքներում։ Ակցիաներն ուղեկցվել են հակակառավարական կարգախոսներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում