Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին․ Ռուբեն Մելիքյան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը  գրում է․ «Հանրությանը տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին, և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվելու է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։

Հիշեցնում եմ, որ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ փետրվարի 19-ին»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում