Ես Իվանաշվիլին ոչինչ պարտք չեմ.Ալասանիա

Ես Իվանաշվիլին ոչինչ պարտք չեմ.Ալասանիա

Ես այնպիսի զգացողություն չունեմ, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտք եմ, այդ թվում նաև Բիձինա Իվանաշվիլին: Այդ մասին Իմեդի հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Նրա կարծիքով 2012թ-ի ընտրությունների հաղթանակը ընդհանուր գործ է, որի մեջ իրենց ներդրումն են ունեցել կոալիցիայի մեջ մտած բոլոր ուժերը:

«Հարկ է նշոել, որ Իվանաշվիլին մեծ ներդրում ունեցավ կոալիցիայի հաղթանակի գործում, սակայն չպետք է մոռանանք, որ դա նաև կոալիցոին գործընկերների ներդրումն էլ էր : Ելնելով դրանից` ես զգացողություն չունեմ, որ ինչ-որ մեկին, ինչ-որ բան պարտք եմ, այդ թվում նաև Իվանաշվիլիին: Դա ընդհանուր գործ էր, որ մեջ մենք մեր ներդրումը կատարեցինք»- հայտարարել է Ալասանիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում