Համաշխարհային անկայությունը չպետք է ազդի ՌԴ-ի և Ֆրանսիայի հարաբերությունների վրա. Պուտին

Համաշխարհային անկայությունը չպետք է ազդի ՌԴ-ի և Ֆրանսիայի հարաբերությունների վրա. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ պաշտոնական Մոսկվայի և Փարիզի վաղեմի հարաբերությունները չպետք է թույլ տան, որպեսզի համաշխաևհային միջավայրի անկայունությունն ազդի երկկողմ կապերի վրա: «Ֆրանսիան և Ռուսաստանը երկար տարիների ընթացքում ունեն ոչ միայն բարեկամական, այլև երկկողմ օգտակար հարաբերություններ: Այսօր համաշխարհային գործերում անհանգիստ իրավիճակ է, և ոչ բոլոր հարցերում են մեր դիրքորոշումները համընկնում»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ` ասել է Պուտինը` Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպմանը:

Միաժամանակ, նա օգտակար է համարել հանդիպման հնարավորությունը, որը թույլ կտա խոսել բոլոր հարցերի շուրջ, որպեսզի նվազագույնի հասցվեն բոլոր ռիսկերը և բացասական հետևանքները երկկողմ հարաբերությունների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում