ՌԴ-ն Յանուկովիչին և նրա ընտանիքի անդամներին չի հանձնի Կիևին

ՌԴ-ն Յանուկովիչին և նրա ընտանիքի անդամներին չի հանձնի Կիևին

Ուկրաինայի նախկին նախագահին և նրա ընտանիքի անդամներին ռուսական կողմը չի հանձնի Ուկրաինայի իշխանություններին` քրեական հետապնդման համար: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իր աղբյուրը:

«Հնարավորությունները, որ հայ և որդի Յանուկովիչները, ինչպես նաև Ուկրաինայի նախկին բարձրաստիճան չինովնիկները կգտնվեն Ուկրաինայի նոր իշխանությունների ենթակայության տակ, հավասար են զրոյի: Նրանց հանձնելու որևէ օրինական նախադրյալ չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է աղբյուրը:

Նա պարզաբանել է, որ Ինտերպոլը հրաժարվում է Վիկտոր Յանուկովիչին ընդգրկել որոնվող հանցագործների թվում:

«Միայն Ինտերպոլի օրդերն է համարվում օրինական հիմք մարդուն ձերբակալելու համար, ում նկատմամբ հայրենիքում հետախուզում է հայտարարվել: Իսկ նման բան ներկա դրությամբ գոյություն չունի»,- ավելացրել է աղբյուրը:

2014 թվականի փետրվարին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Յանուկովիչն ընտանիքի անդամների հետ գտնվում է ՌԴ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում