Սիլվան վիրավորված է Դունգայի և Նեյմարի պահվածքից
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տյագո Սիլվային զարմացրել է ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դունգայի պահվածքը: Վերջինս առանց Սիլվային զգուշացնելու որոշել է հավաքականի ավագի թևկապը հանձնել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին:
«Երբ Դունգան ինձ զրկեց ավագի թևկապից, հասկացա` կորցրել եմ տեղս հավաքականում: Ես ցանկանում էի, որ այդ թեմայով որևէ մեկը խոսեր ինձ հետ կամ անձամբ Նեյմարը հանդիպեր ինձ: Բայց ոչ ոք ման բան չարեց, դա ցավալի է: Տհաճ պահ է, բայց այդպիսին է ֆուտբոլը: Այս ամենն իմ աշխատանքի մի մասն է»,-Սիլվայի խոսքը մեջբերված է բրազիլական մամուլից:
Հավելենք` Տյագո Սիլվան ընդգրկվել էր Բրազիլիայի հավաքականի` Թուրքիայի հետ խաղի հայտացուցակում: Հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով` 4:0 հաշվով, իսկ երբեմնի ավագն այդպես էլ խաղաժամանակ չստացավ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում