Զամեր. «Բավարիան» այժմ ուժեղ է և կայուն
17/11/2014 12:40

Նմանատիպ
«Բավարիայի» սպորտային տնօրեն Մատիաս Զամերը չի անհանգստանում, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի` մյունխենյան ակումբում ունեցած ազդեցությունը կարող է մեծանալ:
«Իմ և Գվարդիոլայի հարաբերությունների հիմքում լիակատար վստահությունն է: Կարծում եմ` մեզ մոտ ամեն ինչ հիանալի է լինելու: Ճիշտ է` Գվարդիոլան իր հետ մի քանի օգնականների է բերել, սակայն մենք ունենք այնպիսի մարդիկ, ովքեր մինչ այս էլ աշխատել են «Բավարիայում»: Նրանց թվում մարզիչներ կան, բժիշկներ, ֆիզիկական պատրաստվածության մասնագետներ: «Բավարիան» այժմ, ինչպես երբեք, ուժեղ է և կայուն»,-Զամերի խոսքը մեջբերել է «TZ»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում