Փաշինյանը հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունի, չի հասկանում՝ ինչ է մայրը՝ փոքր երեխայի հետ․ Ռոբերտ Քոչարյան
Կարդացեք նաև
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասել է․ «Երեկվա միջադեպը մետրոյում ՝ կնոջ վրա իր հարձակումը, սա խոսում է մի բան՝ ինքը չունի հայկական դաստիարակության կոդը։
Ես չեմ պատկերացնում՝ ո՞նց է կարելի մի կնոջ և երեխայի հետ խոսել էդ տոնով։ Ինձ համար սա ապշեցնող երևույթ էր, որը դրսևորվեց երկրի առաջին դեմքի կողմից։ Այս մարդը հայության հետ կապ չունի։ Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է։ Չի հասկանում՝ ինչ է մայրը՝ փոքր երեխայի հետ։Եվ չի կարողանում զսպել իր բնավորությանայդ խայտառակ կողմերը։ Սա պրոբլեմ է»։
Նա նաև ընդգծել է, որ Արմինե Մոսիյանի հորը՝ Մերուժան Մոսիյանին ինքն էր պարգևատրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում