Ձեռքով սրտիկը չի նշանակում, որ նա սիրում է բոլորին, նշանակում է՝ նա «սիրում» է միայն յուրայիններին․ Վարազդատ Հարությունյան
Կարդացեք նաև
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ «Հայ հասարակությունը արդեն 8 տարի է պահվում է ծայրաստիճան լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում։
Ատելության, թույնի, բռնության, «ընդդիմությանը շինելու», «բորդյուրներին պառկեցնելու», հավատավոր ժողովրդի կրոնական զգացմունքները պղծելու, պատերազմի ահով կերակրելու, խոսքի համար մարդկանց հետապնդելու, լայքի համար աշխատանքից ազատելու այս 8 տարիների արշավը հասել է իր գագաթնակետին:
Ոչ ոք չունի մեղավորության այն չափը, որն ունի այս արշավը սկսած և հասարակությանը սև ու սպիտակի բաժանած իշխանությունը:
Ձեռքով սրտիկը չի նշանակում, որ նա սիրում է բոլորին, նշանակում է, որ նա «սիրում» է միայն յուրայիններին: Սիրելը չակերտների մեջ, քանի որ այդքան ատելություն ունեցող անձը նույնիսկ փոքր ու նույնիսկ հաշվարկված սեր չի ունենա իր սրտում:
Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է բոլորի իշխանություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում