Թուրք գրողը վեպ է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Թուրք գրողը վեպ է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Թուրք գրող Վեդաթ Թուրքալին հրապարկել է նոր վեպ հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը կրում է «Վերջացավ, վերջացավ, չավարտվեց» խորագիրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ermenistan.de կայքը, հայտնի թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն գրում է, որ Թուրքալիի նոր գրքում շրջում է Ցեղասպանության ուրվականը: Վեպի պատմական հիմքում թաքնված է ցեղասպանությունը:

Վեպը մի աղջկա` Լուսիի, և տղայի` Թարըքի սիրո պատմության միջոցով ներկայացնում է պատմական դեպքերը: Լուսին հողի ամեն կտորի վրա արյուն թափած ժողովրդի ինքնավստահ ներկայացուցիչն է, իսկ տղան` Դիարբեքիրի բանտում ստացած տրավմայի հետևանքով ինքնավստահությունը կորցրած սևծովյան տարածաշրջանից մի երիտասարդ:

Հայոց պատմության վերաբերյալ դրվագներ ներկայացնելուց զատ խոսվում է նաև աշխարհագրական այդ տարածաշրջանում զոհ գնացած այլազգի զոհերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում