Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Իրանի իշխանություններն ապրիլի 4-ին հավանություն են տվել մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցմանը իրանական նավահանգիստներ՝ Հորմուզի նեղուցով։

Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։Երկրի գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարությունում նշված է, որ այս որոշմանն աջակցել են Իրանի կառավարությունը և զինված ուժերը։

Հաստատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ և անասուններ տեղափոխող նավերի տարանցումը։ Հորմուզի նեղուցով այդ նավերի անվտանգ անցումն ապահովելու համար մշակվել են հատուկ արձանագրություններ և անհրաժեշտ դրույթներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում