18-ամյա տղաների գործով երկրորդ քննիչն է ազատվում աշխատանքից
08/04/2026 11:20
Կարդացեք նաև
Քննչական կոմիտի նախագահ Արթուր Պողոսյանը ապրիլի 7-ին հրաման է ստորագրել, որով աշխատանքից ազատվել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը։ Նշվում է, որ աշխատանքից ազատելու հիմք է հանդիսացել իր գրավոր դիմումը։
Նշենք, որ նա Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա եղբայրների միջև տեղի ունեցած միջադեպի գործով քննիչներից էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում