Նոր բռնապետական ձեռնարկում` Թուրքիայում

Նոր բռնապետական ձեռնարկում` Թուրքիայում

Թուրքիայի կառավարությունը որոշել է երկրի բոլոր ուժային կառույցները մոտ ժամանակում միավորել մեկ` նոր ստեղծվելիք Հասարակական անվտանգության նախարարության կազմում:

Թուրքական խորհրդարանի` քրդական HDP կուսակցության պատգամավոր Ալթան Թանը խստորեն քննադատել է կառավարության այդ որոշումը:

Խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսում Թանն ասել է, որ թուրքական կառավարության այդ քայլը բռնապետության ես մեկ դրսեւորում է հանդիսանում:

«Զինված ուժերը, ոստիկանությունը, ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը եւ Ազգային հետախուզական կազմակերպությունը մեկ նախարարության կազմում միավորելը բռնապետական ձեռնարկում է», -ասել է նա:

Նրա խոսքով, ենթադրվում է, որ նոր ստեղծվող նախարարության ղեկավար պետք է նշանակվի Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում