Դատարանները, գտնվելով ճնշման տակ, համարձակություն չունեն իրերն իրենց անուններով կոչելու․ Հովհաննես Խուդոյան
Կարդացեք նաև
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հասցեին հնչած զրպարտության կապակցությամբ ներկայացվել է 13 դատական հայց։ Խուդոյանի խոսքով՝ 4 հայց արդեն մերժվել է, իսկ մյուսները գտնվում են քննության փուլում։
Ընդգծենք, որ որպես պատասխանող կողմ ներգրավված են պատգամավորներ, «տարբեր արբանյակներ», Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը և այլք։
Հովհաննես Խուդոյանը նկատել է, որ դատարան ներկայացողները փոխում են իրենց տոնայնությունը. պնդում են, թե խոսել են էմոցիաների ազդեցության տակ և ամեն կերպ փորձում են խուսափել պատասխանատվությունից։
«Ցավոք, դատարանները, գտնվելով ճնշման տակ, համարձակություն չունեն իրերն իրենց անուններով կոչելու։ Կա մի որոշում, որտեղ դատարանը լիովին համաձայնում է մեզ հետ, բայց վերջում մերժում է հայցի բավարարումը։ Բնականաբար, այն բողոքարկվել է», – հայտնել է փաստաբանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում