Լոնդոնը եւ Վաշինգտոնը կշարունակեն ՌԴ-ի վրա ճնշում գործադրել ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ

Լոնդոնը եւ Վաշինգտոնը կշարունակեն ՌԴ-ի վրա ճնշում գործադրել ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ

ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան «կշարունակեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրել» ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ Լոնդոնում կայացած բանակցություններից հետո:

«Մենք քննարկեցինք Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները,-ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:- Ռուսաստանին անհրաժեշտ Է մշտապես հիշեցնել Մինսկի համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունների մասին: Մենք կշարունակենք Ռուսաստանի վրա ճնշում գործադրել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի կատարել այդ պարտավորությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում