Վենսը կոչ է արել Հռոմի պապին կենտրոնանալ բարոյական հարցերի վրա
14/04/2026 22:17
Կարդացեք նաև
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոչ է արել Պապ Լևոն XIV-ին զբաղվել առավելապես բարոյական հարցերով՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հռոմի պապի միջև ծագած հեռակա բանավեճը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Վատիկանը պետք է կենտրոնանա կաթոլիկ եկեղեցու և բարոյականության հարցերի վրա՝ արտաքին քաղաքականությունը թողնելով ԱՄՆ նախագահի իրավասությանը։
«Կարծում եմ՝ որոշ դեպքերում Վատիկանին ավելի ճիշտ է զբաղվել բարոյական հարցերով և այն ամենով, ինչ տեղի է ունենում կաթոլիկ եկեղեցում, իսկ ԱՄՆ նախագահին թողնել ամերիկյան քաղաքականության ձևավորումը»,- ասել է նա՝ հավելելով, որ առանձնապես մտահոգված չէ Վաշինգտոնի և Սուրբ Աթոռի միջև տարաձայնություններով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում