ԹՐԻՓՓ-ն ուժի մեջ չէ. Ռոբերտ Քոչարյան

ԹՐԻՓՓ-ն ուժի մեջ չէ. Ռոբերտ Քոչարյան

«Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նշել է որ ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, և այս պատերազմաը շատ-շատ հարցեր առաջացրեց ԹՐԻՓՓ-ի նկատմամաբ»։

Նա հայտնել է, որ այս իրավիճակում  չի տեսնում ԹՐԻՓՓ–ի պրակտիկ իրագործումը։

«Սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ: Այն միակ շարունակելու տարբերակը ես տեսնում եմ այդ ֆորմատի ընդլայնումը՝ ներգրավելով Ռուսաստանին,  Չինաստանին։ Ներգրավվել որևէ երկիր, որը Իրանի կողմից բարեկամ երկիր է ընկալում։ Այլ տարբերակը պրոբլեմային է»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե Իրանի վրայից պատժամիջոցները հանեն և հասնեն մի համապարփակ լուծմանը, ապա Իրանի տարածքը դառնալու է տրանզիտի համար  ամենահարմար և կարճ տարածքը դեպի Եվրոպա, որը գլոբալ հսկայական փոփոխություններ է բերելու։

«Չինաստան, Պակիստան, Իրան, Թուրքիա, Եվրոպա։ Ամենից կարճ մարշրուտն է լինելու։ Իսկ մենք շատ ավելի ուշադիր պետք է լինենք Իրանի հետ մեր հարաբերություններին։ Մենք ուղղակի չպետք է անենք քայլեր, որոնք կքանդեն այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում»,- ասել է Քոչարյանը և նկատել, որ գործող իշխանությունը վարպետ է հարաբերություններ քանդելու մեջ։

«Կարծում եմ՝ հիմա իրենք էլ են հասկանում, որ պրոբլեմներ ունեն, բայց քանի որ նախընտրական ժամանակաշրջան է, փորձելու են կառչել այն թեզերից, որոնց վրա արդեն ջանքեր են գործադրել, տարիներ շարունակ քարոզել են»,-հավելել է Քոչարյանը։

Նրա խոսքով ՀՀ իշխանությունները խնդրել են, որ ԱՄՆ-ից հայտարարեն, թե ԹՐԻՓՓ-ը դեռ ուժի մեջ է։

«Ուժի մեջ չէ. որպես քարոզչական գործիք՝ գուցե այո, բայց իրականում՝ ոչ»,- ասել է Երկրորդ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում