Շունշանգյալը դու ես, քո ամբողջ թիմն է. Լևոն Զուրաբյան

Շունշանգյալը դու ես, քո ամբողջ թիմն է. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ արտահերթ համագումարում  ՀԱԿ փոխնախագահ,  առաջիկա ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանը նշել է․ «Նիկոլ Փաշինյանը ձգտում է Հայաստանում հաստատել անձիշխանություն, ոչնչացնում է  ժողովրդավարությունը,  մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, կազմաքանդում է եկեղեցին, ամենուրեք սերմանում է  պառակտում։ Սա է Փաշինյանի կառավարման ժառանգությունը»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսույթին՝ նա ասել է. «Հիմա էլ ասում է՝ ով քվեարկի, մի քանի ուժի անուն է թվարկում… չեմ հավատում, որ այդքան շունշանգյալ կա, որ այդ մարդկանց օգտին կարող է քվեարկել։ Եթե ինքն այդ արտահայտությունն օգտագործեր քաղաքական օպոնենտների նկատմամբ, կհամարեի ներելի, բայց երբ ինքն այդ արտահայտությունն օգտագործում է  սեփական ժողովրդին բնորոշելու համար,  դա բնորոշում է  Փաշինյանի ամբողջ պատկերը։

Տո շունշանգյալը դու ես։ Ես ինձ իրավունք եմ վերապահում իրեն ասեմ սա՝ շունշանգյալը դու ես, քո ամբողջ թիմն է, մեղք է այս ժողովուրդը, որ ձեր ձեռքն է ընկել՝ արկածախնդիր, տգետ, ապաշնորհ շունշանգյալի ձեռքը։

Սա մեզ համար աններելի, անընդունելի վերաբերմուք է։ Հայ ժողովրդին այսպես չի կարելի վերաբերվել, պետք է սիրել, գուրգուրել»։

Այնուհետև Զուրաբյանը հայտարարել է, թե ինչ են խոստանում քաղաքացիներին. «Հայաստանին պետք է նոր առաջնորդող ուժ, որը հենվելով իրատեսության, ռազմավարական հաշվարկի վրա՝ կապահովի Հայաստանի անվտանգությունը, որը մշտապես եղել է  ինքնիշխան, խաղաղության կողմնակից, որը գիտի՝ ինչպես է պետք հավասարակշռել հարաբերությունները գերտերությունների հետ, պաշտպանել մեր անկախությունը, որը կարող է Հայաստանի զարգացմանն ուղղված մեծ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, ինչպիսինն է մեր ծրագրի մեխը՝ Հայաստանն Իրանին կապող երկաթուղու կառուցում, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի վերջնական ավարտ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում