Տոտտին չի բացառում մարզիչ դառնալու հնարավորությունը

Տոտտին չի բացառում մարզիչ դառնալու հնարավորությունը

«Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին խոստովանել է, որ կարիերայի ավարտից հետո կցանկանար աշխատել որպես հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ: Տոտտիին հարցրել են՝ նա պատրա՞ստ է հետևել Ռոբերոտո Մանչիինի, Պեպ Գվարդիոլայի, Վինչենցո Մոնտելայի օրինակին.

«Իհարկե, ես կուզեի մարզիչ դառնալ: Գիտեք՝ մի քանի օր առաջ խոսում էի ընկերոջս հետ: Ես ասացի. «Ինձ թվում՝ է մի օր ես էլ կհետևեմ նրանց օրինակին: Հնարավոր է՝ ես սկսեմ մարզել երեխաներին, սակայն հնարավոր է՝ դրանում անհրաժեշտություն չկա: Իմ մակարդակի խաղացողին երկար ժամանակ հարկավոր չէ սովորելու համար»»,- Տոտտիի խոսքը մեջբերված է «La Gazzetta Dello Sport»-ից:

38-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայում» անցկացրել է ամբողջ կարիերան՝ մասնակցելով 718 խաղի և խփելով 293 գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում