ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառման համար 9.5 միլիոն դրամ են ծախսել, որից 4.5 միլիոնը՝ կերել. «Հրապարակ»

ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառման համար 9.5 միլիոն դրամ են ծախսել, որից 4.5 միլիոնը՝ կերել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մարտի 2-ին ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառումն այս տարի հատուկ հանդիսավորությամբ են նշել: Միջոցառմանը մասնակցել եւ ելույթներ են ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։

Պարզվում է՝ միջոցառումը պետբյուջեի վրա կլորիկ գումար է նստել։ «Հրապարակ»-ը մեկ անձից կատարվող գնումների հարթակից տեղեկացավ, որ միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 4 մլն 867 հազար 720 դրամ։ ԱԳՆ-ն առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Անի Մանուկյան Միսակի» ԱՁ-ի հետ։

Հատկանշական է, որ ընկերությունը պետական գրանցում է ստացել 1 տարի առաջ՝ 2025թ. մարտի 13-ին, եւ սա պետական ապարատի հետ կնքված առաջին խոշոր պայմանագիրն է։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունն ապահովել է միջոցառման մեծ պաստառները, բեմահարթակը, երգչախումբը, ինչպես նաեւ՝ ձայնային եւ հնչյունային համակարգերը։

Մեզ հայտնի դարձավ, որ միջոցառումն անցկացվել է Grand Hotel-ում, որից հետո տեղի է ունեցել երեկոյան խնջույք։ Խնջույքին մասնակցել են նաեւ DJ-ներ, սակայն թե՛ ԱԳՆ-ի եւ թե՛ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրություններում տոնական խնջույքի մասին որեւէ հիշատակում չի եղել։ Հյուրասիրությունը կազմակերպվել է 260 անձի համար, եւ վճարվել է 4 մլն 576 հազար դրամ։ Ստացվում է՝ Դիվանագետի օրը ՀՀ բյուջեի վրա մոտ 9.5 մլն դրամ է նստել։

Մանրամասները «Հրապարակ» օրաթերթում

Հետևեք մեզ նաև Telegram-ում