Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար
Կարդացեք նաև
Տեր Աբգար քահանա Սողոմոնյանը գրում է․ «ՀՀ իշխանություններն ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ։ Սա այլևս անհերքելի իրողություն է, ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն Աստծո օր:
Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, հերթական զավեշտն էր՝ հրահրված իշխանությունների կողմից, երբ Վեհափառ հայրապետի այցը և ողջ արարողությունը Հանրային հեռուստաընկերությունը եթեր չհեռարձակեց:
Օրվա զավեշտի վերջին արարը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից Վեհափառ Հայրապետի այցը լուսաբանող նյութի հեռացումն էր:
«Խաղաղության մարտիկները» կռվում են սեփական Եկեղեցու դեմ, երբ այդ նույն ժամանակ Ադրբեջանը Արցախում հայկական եկեղեցիներն ու սրբություններն է ոտնակոխ անում:
Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում