Իրանը չի վախենում պատերազմից․ դատական իշխանության ղեկավար
01/05/2026 14:02
Կարդացեք նաև
Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը չի ձգտում պատերազմի, սակայն պատրաստ է դիմակայել ռազմական բախման, եթե իր նկատմամբ վտանգ առաջանա։
Նրա խոսքով՝ բանակցությունները ընդունելի են միայն այն դեպքում, երբ դրանք տեղի են ունենում առանց պարտադրանքի։
«Մենք չենք ողջունում պատերազմը, բայց նաև չենք վախենում դրանից․ եթե մեր արժանապատվությունը վտանգվի, մենք կկռվենք»,- հայտարարել է Գոլյամհոսեյն Մոհսենի-Էժեյին։
Նա նաև ընդգծել է, որ իրավական գործողությունները՝ ի պատասխան հարձակումների, շարունակվելու են և նախազգուշացրել է, որ հակառակորդները չեն կարող իրենց պայմանները պարտադրել ճնշման կամ բանակցությունների միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում