Մեծ Բրիտանիայի արքունիքը հրաժարվել Է մեկնաբանել գահից Եղիսաբեթ Բ-ի մոտալուտ հրաժարման լուրերը

Մեծ Բրիտանիայի արքունիքը հրաժարվել է մեկնաբանել ավստրալական հանդեսի տարածած այն հաղորդագրությունը, թե Եղիսաբեթ Բ թագուհին իբր մտադիր է հրաժարվել գահից հօգուտ արքայազն Ուիլյամի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Բուկինհեմյան պալատում:

Մինչդեռ բրիտանական զանգվածային լրատվամիջոցները, որոնք սովորաբար ուշադությամբ հետեւում են միապետական գերդաստանի կյանքին, համերաշխորեն անտեսել են այդ լուրերը եւ չեն արտատպել ավստրալական Women’s Day հանդեսի մտացածին ենթադրությունները. այդ հանդեսը շաբաթական զանգվածային հրատարակություն Է, որը մասնագիտացած Է հռչակավոր մարդկանց վերաբերող լուրերի ոլորտում:

Հանդեսը նոյեմբերի 17-ին գրել Է, թե Եղիսաբեթ Բ-ն իբր մտադիր Է գահից հրաժարվելու մասին հայտարարել Ծննդյան տոների կապակցությամբ նախատեսված հեռուստաուղերձում: Դրանից հետո, եթե հավատալու լինենք ավստրալական հանդեսին, գահ պետք Է բաձրանան թագուհու թոռը՝ Ուիլյամը, եւ նրա կինը՝ դքսուհի Քեյթը:

«Մենք լսել ենք այդ հոդվածի մասին, բայց մտադիր չենք այն մեկնաբանել»,- ՏԱՍՍ-ին հայտարարել Է Բուկինհեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում