Պարսից ծոցում հրթիռային հարվածի է ենթարկվել ֆրանսիական բեռնատար նավ

Պարսից ծոցում հրթիռային հարվածի է ենթարկվել ֆրանսիական բեռնատար նավ

CMA CGM San Antonio նավը ենթարկվել է հարձակման Պարսից ծոցի արևելյան հատվածում, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Տեղեկությունների համաձայն՝ նավը հարվածի է ենթարկվել նախորդ օրը ուշ երեկոյան՝ ենթադրաբար ցամաքից արձակված թևավոր հրթիռով։ Արդյունքում վիրավորվել են ֆիլիպինցի անձնակազմի մի քանի անդամներ։

Աղբյուրները նշում են, որ ֆրանսիական ընկերությանը պատկանող նավի խոցումը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան՝ տեղական ժամանակով, երբ այն գտնվել է Դուբայի մերձակայքում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ ափերի մոտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում