Էրդողանը նորից կոչ է արել փոխել երկրի սահմանադրությունը

Էրդողանը նորից կոչ է արել փոխել երկրի սահմանադրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին շեշտել է հանրապետության համար նոր սահմանադրություն մշակելու և ընդունելու անհրաժեշտությունը։

«Մենք հնարավորություն ունենք մեր ժողովրդավարությունը կառուցելու ներքևից վերև՝ նոր, համապարփակ, լիբերալ և քաղաքացիական սահմանադրությամբ», – հայտարարել է Թուրքիայի ղեկավար։

Էրդողանի խոսքով՝ նոր սահմանադրությունը պետք է հիմք հանդիսանա ավելի ամուր իրավական համակարգի համար և արտացոլի երկրի ժամանակակից քաղաքական և սոցիալական իրողությունները։

Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիային անհրաժեշտ է նոր սահմանադրություն՝ երկրի հետագա զարգացումը երաշխավորելու համար։  Նա նշել է, որ Թուրքիայի գործող սահմանադրությունն ընդունվել է 1982 թվականին և այլևս չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին՝ չնայած մի շարք փոփոխությունների։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում