Կալլասը սպառնում է սահմանափակել Ռուսաստանի եկամուտները

Կալլասը սպառնում է սահմանափակել Ռուսաստանի եկամուտները

ԵՄ երկրները սկսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ բանակցությունները, սահմանափակումներ կկիրառվեն ռուսական ռազմարդյունաբերական համալիրի և ենթադրաբար ռուսական նավթ տեղափոխող տանկերների նկատմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո։

«Եմ երկրներին հարցում ենք ուղարկել նոր պատժամիջոցների վերաբերյալ։ Պատժամիջոցները պետք է ուղղված լինեն Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին, ինչպես նաև «ստվերային նավատորմին»։ Բայց մենք նաև որոշել ենք շարունակել պատժամիջոցների կիրառումը՝  որպես մեր աշխատանքի մաս և չփորձել համաձայնության գալ առանձին խոշոր փաթեթների շուրջ, այլ անընդհատ ձեռնարկել տարատեսակ միջոցներ, որոնք կարող են սահմանափակել Ռուսաստանի եկամուտները»,- ասել է Կալլասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում