«Հարված ցանկացած կետում»․ ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է նոր գործողությունների պատրաստակամության մասին

«Հարված ցանկացած կետում»․ ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է նոր գործողությունների պատրաստակամության մասին

Թեհրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հասան Հասանզադեն հայտարարել է, որ իրանական ուժերը պատրաստ են «ամենասեղմ ժամկետներում» իրականացնել գործողություններ ցանկացած ուղղությամբ։

Հայտարարությունը հնչել է «Բասիջ» աշխարհազորի և ԻՀՊԿ ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացված զորավարժություններից հետո։

«Մենք պատրաստ ենք կատարել ցանկացած գործողություն ցանկացած կետում և ցանկացած ժամանակային շրջանակում՝ հնարավորինս կարճ ժամկետում»,-իրանական լրատվամիջոցները մեջբերում են Հասանզադեի խոսքերը։

Նրա խոսքով՝ հնգօրյա զորավարժությունները լիովին իրականացրել են նախատեսված նպատակները և ներառել նախկինում մշակված սցենարներ, մարտավարություններ ու մեթոդներ, որոնք ուղղված են «թշնամիներին ցանկացած տարածքում հակազդելուն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում