Երևանը ռիսկի է դիմում՝ կորցնելու ԵԱՏՄ շրջանակներում իր բոլոր արտոնությունները. Սերգեյ Լավրով
15/05/2026 12:18
Կարդացեք նաև
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում իր բոլոր արտոնությունները։
«Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և այդ հարաբերությունները սերտ են, ինչպես դաշնակիցներ, բայց, միևնույն ժամանակ, դրանք բարդ են»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Արևմուտքը փորձում ենթարկեցնել Հայաստանին և խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը իր ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում