ԱՄՆ-ն Իրանին կարգավորման գործընթացը շարունակելու հինգ պայման է ներկայացրել․ Fars
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի նկատմամբ իրանական պահանջներին ի պատասխան՝ Վաշինգտոնը Թեհրանին ներկայացրել է իր սեփական հինգ պայմանները, որոնք, ամերիկյան վարչակազմի համոզմամբ, անհրաժեշտ են երկու երկրների միջև հակամարտության կարգավորման գործընթացը շարունակելու համար։
Իրանական Fars News Agency գործակալության աղբյուրները հրապարակել են այդ հիմնական պահանջները։
Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնը Թեհրանից պահանջել է․
▪️ հրաժարվել ցանկացած տեսակի փոխհատուցում ստանալուց,
▪️ ԱՄՆ տեղափոխել 400 կգ հարստացված ուրանի պաշարները,
▪️ շահագործման մեջ թողնել Իրանի միջուկային օբյեկտներից միայն մեկ համալիրը,
▪️ հրաժարվել սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ի վերադարձի պահանջից,
▪️ պատերազմի դադարեցումը բոլոր ուղղություններով կապել բացառապես բանակցային գործընթացի հետ։
Միաժամանակ, ըստ աղբյուրների, Թեհրանը ներկայացրել է իր նախնական պայմանները, որոնց թվում են․
▪️ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը,
▪️ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացում,
▪️ սառեցված ակտիվների ապաշրջափակում,
▪️ պատերազմի հետևանքով հասցված վնասների փոխհատուցում,
▪️ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։
Պաշտոնական մակարդակով Վաշինգտոնն ու Թեհրանը դեռևս չեն հաստատել հրապարակված տեղեկությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում